«Լիվերպուլը» հետաքրքրված է «Վերդերի» և Կոսովոյի հավաքականի կիսապաշտպան Միլոտ Ռաշիցայի ծառայություններով: Այդ մասին հայտարարել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ագիմ Ամեդին:
«Ռաշիցայի համար շատ հավակնորդներ կան: Գիտեմ, որ «Լիվերպուլը» ցանկանում է նրան ձեռք բերել, ինչպես նաև «ՌԲ Լայպցիգը»: Վստահ եմ, որ նրանք կօգնեն նրան լավագույն որոշում կայացնել»,- մեջբերում է Ամեդիին Mirror-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաշիցայի տեղափոխության շուրջ բանակցություններն արդեն սկսվել էին Դորտմունդի «Բորուսիայի» կողմից:
Բրեմենյան ակումբը ցանկանում է ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մոտ 35 միլիոն եվրո: Այդ մասին հայտնում է Sportsmole-ն։ Հիշեցնենք, որ Ռաշիցան «Վիտեսից» բրեմենյան ակումբ էր տեղափոխվել 2018-ի հունվարին: