Իտալական «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն վերհիշել է Չեմպիոնների լիգայի 2005 թվականի եզրափակիչ հանդիպումը, տեղեկացնում է Calcio Italia-ն:
««Լիվերպուլի» դեմ անցկացրած այդ հանդիպումը չեմ կարող մոռանալ: Մինչև հիմա հիշում եմ Դուդեկի հայացքը, ով հետ մղեց իմ իրացրած 11-մետրանոցը:
Երկար տարիներ են անցել, բայց դեռ չեմ կարողանում դիտել այդ տեսագրությունը:
Բոլոր չեմպիոններն էլ սխալվում են. դա է ֆուտբոլի գեղեցկությունը»,- ասել է Շևչենկոն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը 11-մետրանոցների արդյունքում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (3:3. տմ. 3:2):