Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Կոմոն» տանը հաղթեց «Յուվենտուսին»։ Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով։
Արդեն 5–րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով՝ Ռանդալ Կոլո Մուանիի հեռացումից հետո։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ տանտերերի կիսապաշտպան Նիկո Պասը տուգանայինից կատարած հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսում, 63–րդ րոպեին, Սեսկ Ֆաբրեգասի թիմը կրկնապատկեց առավելությունը․ գոլի հեղինակ դարձավ Դուվիկասը։ 80-րդ րոպեին հույն հարձակվողը դուբլ գրանցեց։
«Կոմոն» Սերիա Ա-ում տարավ իր 9–րդ հաղթանակը և 29 միավորով զբաղեցնում է 4–րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Լացիոյից» 6 միավորով հետ մնալով։ «Յուվենտուսը» 21 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակը՝



























































