Գերմանական Բունդեսլիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բորուսիան» Դորտմունդում ընդունեց «Բայերին»։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 1–0 հաշվով՝ Ֆելիքս Նմեչայի գոլի շնորհիվ։ Երկրորդ կեսում հյուրերը կարողացան կամային հաղթանակ կորզել այս խաղում․ նախ 69–րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Պատրիկ Շիկը, ապա 80–րդ րոպին Ֆերնանդեսը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2–1։
Նշենք, որ Շիկը 100–րդ գոլը խփեց Բունդեսլիգայում։
«Բորուսիան» առաջին պարտությունը կրեց Բունդեսլիգայի այս մրցաշրջանում, սակայն 24 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։ «Բայերը» 22 միավոր ունի և 5–րդն է աղյուսակում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակը՝



























































