«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում 5։1 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»։ Կատալոնական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռաֆինյան, մեկական գոլ են խփել Լամին Յամալն ու Դանի Օլմոն։
Այս հանդիպումը Հանսի Ֆլիկի համար 90-րդն էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի կարգավիճակում՝ Լա Լիգայի շրջանակում։
Գերմանացի մասնագետը նոր ռեկորդ է սահմանել՝ իր առաջին 90 խաղերում գրանցելով 72 հաղթանակ։ Նախկինում լավագույն ցուցանիշը պատկանում էր Խոսեպ Գվարդիոլային և Ժոզե Մոուրինյուին, որոնք իրենց առաջին 90 հանդիպումներում տարել էին 70-ական հաղթանակ։
Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի ամռանը։
























































