Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտնվել է տհաճ իրավիճակում։ Այս մասին հայտնում է Topskills Sports UK-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կամավինգան շուրջ մեկ ամիս հանդիպել է մադրիդցի մոդելի հետ։ Իր ծննդյան օրվա առթիվ աղջիկը ֆուտբոլիստին խնդրել է իրեն 25 հազար եվրո արժողությամբ պայուսակ նվիրել։ Սակայն թանկարժեք պայուսակի փոխարեն Կամավինգան նրան ուղարկել է «Ռեալի» խորհրդանիշներով տուփ, որում եղել են ստորագրված մարզաշապիկ և գլխարկ։ Նշվում է, որ դրանից հետո աղջիկն արգելափակել է կիսապաշտպանին բոլոր սոցիալական ցանցերում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։


























































