Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին հիացմունքով է արտահայտվել կատալոնական ակումբի և Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվողներ Լամին Յամալի ու Մայքլ Օլիսեի մասին։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
«Շնորհակալություն, Լամին Յամալ։ Շնորհակալություն, Մայքլ Օլիսե։ Նրանք դուրս են գալիս խաղադաշտ և անում են այն, ինչ մենք վաղուց չէինք տեսել ֆուտբոլում։ Այն մակարդակը, որը նրանք ցուցադրում են… Այո՛, ես հետևում եմ այդ հանդիպումներին և մեծ հաճույք եմ ստանում նրանց խաղից։
Ակնհայտ է, որ այս տղաները վայելում են խաղը, բայց երբեք մինչև վերջ բավարարված չեն լինում։ Երբ նրանք չորս գոլ են խփում, ցանկանում են խփել նաև հինգերորդը, իսկ երբ նվաճում են մեկ տիտղոս, արդեն թրեբլ են ուզում»,- ասել է Անրին։
Հավելենք, որ «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկության արդյունքներով Լամին Յամալն ու Մայքլ Օլիսեն զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և իններորդ հորիզոնականները։























































