Ըստ նոր ինսայդների՝ Պեպ Գվարդիոլան չի գլխավորի ԱՄՆ-ի ազգային հավաքականը՝ Մաուրիսիո Պոչետինոյի հեռանալուց հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան իսպանացի մասնագետին դիտարկում է որպես ազգային թիմի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։
Սակայն The Telegraph-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչը չի գլխավորի ամերիկյան հավաքականը՝ չնայած միջազգային ֆուտբոլում աշխատելու ցանկությանը։
Նշվում է, որ Գվարդիոլան ցանկանում է մեկ տարի հանգստանալ ֆուտբոլից և առաջիկա 12 ամիսների ընթացքում մտադիր չէ դիտարկել աշխատանքի որևէ առաջարկ։




























































