Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Թուրքիայի ընտրանին ընդունեց Բելգիայի հավաքականին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի։
Արդա Գյուլերը բացեց հաշիվը 20-րդ րոպեին: 7 րոպե անց Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 30-րդ րոպեին դե Կետելարը ձևակերպեց վերջնական հաշիվը։
Բելգիան ունի 9 միավոր և երկրորդն է A1 խմբում: Հինգ խաղում միավոր չվաստակելով՝ Թուրքիան այս խմբում կզբաղեցնի չորրորդ տեղը և կամ ուղղակիորեն կիջնի B դիվիզիոն, կամ կխաղա փլեյ-օֆֆ փուլում՝ A դիվիզիոնի տեղի համար։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս խմբի մյուս՝ Իտալիա-Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո․
























































