Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրում գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» նվազագույն հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Հալ Սիթիին» (1-0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, խփեց «զինագործների» ավագ Մարտին Էդեգորը։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան գրանդը վաստակած 27 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Հալ Սիթին» 11 միավորով 13-րդ տեղում է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































