Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 մրցաշրջանի 9-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ։
Մյունխենյան թիմի կազմում հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ջոշուա Կիմիխը։ Երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին, Լենարտ Կառլը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 90+3-րդ րոպեին` գոլի հեղինակ դարձավ Տիցը
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Բորուսիա Դորտմունդ» — «Էլվերսբերգ»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Պադերբորն» — «Ֆրանկֆուրտ Այնտրախտ»՝ , հանդիպման գոլը՝ 2-2 ԱՅՍՏԵՂ
- «Լայպցիգ» — «Աուգսբուրգ»՝ 5-2 , հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































