Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով ավարտել է ելույթները՝ երկամարտում արդյունք չգրանցելով։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ կատարել է միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 183 կգ ծանրաձողը։ Հաջորդ երկու փորձերը (188 կգ) անհաջող են ստացվել։
Հրում վարժությունում Կարապետյանը երկու անգամ չի կարողացել ֆիքսել 217 կգ քաշը, իսկ երրորդ մոտեցմանը վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չի եկել։
Արդյունքում՝ նա հրում վարժությունում ստացել է 0՝ չունենալով նաև երկամարտի արդյունք։



























































