Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ զիջեց գործող գավաթակիր ՊՍԺ-ին (2-4):
Հյուրերը հիանալի մեկնարկեցին հանդիպումը և արդեն առաջին խաղակեսում երեք գնդակի առավելություն ստացան. աչքի ընկան Դզիրե Դուեն (13-րդ րոպե), Ուսման Դեմբելեն (15-րդ րոպե) և Վիտինյան (32-րդ րոպե): Երկրորդ կեսում՝ 53-րդ րոպեին, Էրլինգ Հալանդը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 63-րդ րոպեին Մագնես Ակլիուշը խփեց փարիզեցիների չորրորդ գնդակը: 75-րդ րոպեին Հալանդը դուբլ ձևակերպեց, բայց նորվեգացի հարձակվողի ջանքերը բավարար չեղան տանտերերին պարտությունից փրկելու համար:
Լիգայի փուլի հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ին, սեփական հարկի տակ կընդունի հունական ԱԵԿ-ին, իսկ ՊՍԺ-ն նույն օրը և նույն ժամին Փարիզում ուժերը կչափի կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































