Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր չէ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով բաց թողնել բրազիլացի հարձակվող Էնդրիկին։ Պորտուգալացի մասնագետը մեծ հույսեր է կապում երիտասարդ ֆուտբոլիստի հետ և վստահ է, որ նա կկարողանա հաջողության հասնել մադրիդյան ակումբում։
Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Մոուրինյուն կտրականապես բացառել է խաղացողի հեռանալը.
«Մոռացե՛ք այդ մասին։ Ոչ մի շանս չկա։ Ես վստահում եմ Էնդրիկին, նա այստեղ հաջողության կհասնի։ Այն ակումբները, որոնք հետաքրքրված են Էնդրիկի ծառայություններով, ստիպված կլինեն պայքարել ինձ հետ նրա տրանսֆերն իրականացնելու համար: Ես պաշտում եմ այս ֆուտբոլիստին։ Նա հսկայական ներուժ ունի և շատ կարևոր է մեզ համար»,— ընդգծել է մասնագետը։
Հավելենք, որ Էնդրիկը վերջերս է ապաքինվել վնասվածքից և մոտ էր «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալուն։ Մոուրինյուի խոսքով՝ հարձակվողն առաջիկայում բավարար խաղաժամանակ կստանա։


























































