Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական «Թուլուզի» երիտասարդ դարպասապահ Գիյոմ Ռեստի ծառայություններով։
Ինսայդեր Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը 21-ամյա ֆրանսիացուն դիտարկում է որպես Տիբո Կուրտուայի հնարավոր փոխարինող ապագայում։ Նշվում է, որ խոստումնալից դարպասապահի հնարավոր տրանսֆերը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Ռեստը ներկայիս թիմի կազմում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականի հունիսին։
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուայի գործող համաձայնագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Չնայած ապագայի համար նոր դարպասապահի որոնումներին՝ մադրիդյան գրանդն ու բելգիացին արդեն բանավոր համաձայնության են եկել պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու շուրջ։ Սպասվում է, որ այս համաձայնության արդյունքում փորձառու դարպասապահն ակումբում կմնա առնվազն մինչև 2028 թվականի ամառը։
























































