Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանո» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը (2-0)։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, բացեց Պաբլո Բարիոսը։ Երկրորդ խաղակեսում անգլիական ակումբի դրությունը բարդացավ. 74-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո հյուրերի կազմում կարմիր քարտով հեռացվեց Լենի Յորոն՝ իր թիմին թողնելով 10 հոգով։ Մադրիդցիները կարճ ժամանակ անց օգտվեցին թվային առավելությունից. 79-րդ րոպեին Ջոնաթան Դեյվիդի կատարած փոխանցումից հետո Ադեմոլա Լուկմանը կրկնապատկեց հաշիվը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։
Լիգայի փուլի հաջորդ տուրում «Ատլետիկոն» հոկտեմբերի 20-ին (ժամը 23։00-ին) կհյուրընկալվի գերմանական «Շտուտգարտին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ օրը արտագնա խաղում ուժերը կչափի իտալական «Կոմոյի» հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Արսենալ» — «Լիլ»՝ 3-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Լայպցիգ» — ՊՍՎ՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Վիկինգ» — «Բավարիա»՝ 3-3, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Վիլյառեալ» — «Նապոլի»՝ 3-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































