Եվրոպական թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ միայն երկու ակումբ է, որ դեռևս միավոր չի վաստակել առաջնությունում։
Դա Բունդեսլիգան ներկայացնող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» է, որն առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում պարտվել է, և «Վենեցիան» Ա Սերիայից՝ 6 պարտություն նույնքան հանդիպումներում։

✅ Անպարտելիները
Փոխարենը, միայն երկու ակումբ է, որ դեռևս միավոր չի կորցրել առաջնությունում։ «Մանչեսթեր Սիթին» հաղթել է մեկնարկային բոլոր 6 հանդիպումներն ԱՊԼ-ում, իսկ «Բարսելոնան» հաղթել է իր 8 հանդիպումները Լա լիգայում։
Բացի վերը նշված երկու ակումբներից, իրենց լիգաներում դեռևս պարտություն չեն կրել նաև «Բրենթֆորդը», «Էվերտոնը», «Մոնակոն», «Ֆրայբուրգը», Դորտմունդի «Բրուսիան», «Բավարիան», «Ինտերը», «Լացիոն», «Ռոման», «Միլանը»։

✅ Դեռևս առանց հաղթանակի
Ներքին առաջնություններում դեռևս հաղթանակներ չեն տոնել «Տոտենհեմը», «Ֆուլհեմը», «Բորնմութը», «Հավրը», «Մալագան»։ Իսկ «Բորուսիա Մ․»-ն և «Վենեցիան», ինչպես ամենասկզբում նշեցինք, ընդհանրապես միավոր չեն էլ վաստակել։
Իսկ ահա իսպանական «Սելթան» ամենից հաճախն է ոչ-ոքի ավարտում հանդիպումները մրցակիցների հետ՝ 5 անգամ։ «Դեպորտիվոն», «Մալագան», «Բրենթֆորդն» ու «Էվերտոնը» 4 ոչ-ոքի են գրանցել այս մրցաշրջանում։























































