Մադրիդի «Ռեալում» ծայրահեղ դժգոհ են Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (1:0) մրցավարական բրիգադի դրսևորած պահվածքից։
Ինչպես հաղորդում է OK Diario-ն, խաղից հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները հանդերձարանում բուռն քննարկել են մրցավարության որակը՝ իրենց զարմանքն ու զայրույթը հայտնելով գլխավոր մրցավարի երկու օգնականների և չորրորդ պաշտոնյայի անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբում չեն վիճարկում Վինիսիուս Ժունիորի հեռացումը, որը կարմիր քարտ էր ստացել մրցակցի կիսապաշտպան Նաթան-Դիլան Սալիբայի մազերից քաշելու համար:
Այնուամենայնիվ, «սերուցքայիններին» վրդովեցրել են դրվագների գնահատման երկակի ստանդարտները։
Մասնավորապես, ակումբում չեն հասկանում՝ ինչու Լա Լիգայի նախորդ՝ 7-րդ տուրի մադրիդյան դերբիում (2:1) «Ատլետիկոյի» հարձակվող Լի Կան Ինը նույնպես չհեռացվեց խաղադաշտից Ֆեդերիկո Վալվերդեի նկատմամբ չափազանց կոպիտ սահանկման համար։

























































