«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է ակումբ Արգենտինայի ազգային հավաքականում անցկացրած հրաժեշտի խաղից հետո։ Ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել մարզաբազայից, որտեղ արգենտինացի աստղն արդեն մասնակցում է թիմի մարզումներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում կայացած ընկերական խաղում Արգենտինայի ընտրանին 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Բենինի նկատմամբ: Այդ հանդիպումը վերջինն էր 39-ամյա լեգենդի համար «ալբիսելեստեի» մարզաշապիկով․ Մեսսին մասնակցեց իր թիմի բոլոր գոլերին՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 208 հանդիպում՝ դառնալով 126 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ:
Արգենտինայի ընտրանու հետ Լեոն նվաճել է բոլոր հնարավոր բարձունքները՝ դառնալով աշխարհի չեմպիոն (2022 թ․), Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող, Օլիմպիական չեմպիոն և Ֆինալիսիմայի դափնեկիր:




























































