Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ մինչ օրս չի կարողանում մոռանալ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած ցավալի պարտությունը։
The Athletic-ի հետ զրույցում իսպանացի մասնագետը մեջբերել է լեգենդար Արսեն Վենգերի խոսքերը՝ ընդգծելով, որ այդ ապրումները պետք է ծառայեն որպես մոտիվացիա.
«Իմ մարմնի վրա դեռ մնում է այդ սպին, ինչպես ասում է Արսեն Վենգերը։ Երակներումս դեռևս այդ թույնն է շրջում։ Բայց այն պետք է մնա այնտեղ, որովհետև հենց այդպես ենք մենք դասեր քաղում։ Վստահ եմ՝ սա չափազանց հզոր խթան կդառնա թե՛ ինձ, թե՛ մնացած բոլորի համար»,- նշել է Արտետան։
Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած վճռորոշ հանդիպումը լոնդոնյան ակումբի պատմության մեջ ընդամենը երկրորդն էր հեղինակավոր այս մրցաշարի եզրափակիչներում, սակայն «զինագործների» համար այն կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին փարիզցիները (4:3)։

























































