Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել իսպանական Սեգունդայի 8-րդ տուրում «Կորդոբայի» դեմ կայացած արտագնա խաղում։ Նրա թիմը՝ «Տեներիֆեն», այս մրցավեճում զիջել է 2-3 հաշվով։
23-ամյա հայ ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում իր նորամուտի խաղում փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին, իսկ 68-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը (2-2)։ Այս հանդիպումից հետո «Տեներիֆեն» վաստակած 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Ռանոսն ավելի վաղ վնասվածքի պատճառով չէր միացել Հայաստանի ազգային հավաքականին։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին երեկ` հոկտեմբերի 5-ին Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի շրջանակում արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Չեռնոգորիայի հավաքականի հետ։
Grant Leon Ranos made his debut for Tenerife and scored within just over 10 minutes against Córdoba! Unfortunately, it came in a defeat, but maybe Álvaro Cervera’s praise for Ranos wasn’t misplaced after all 🤔 pic.twitter.com/V9YNPs2vNM
— TheMatchMinute 🇦🇲🇳🇱 (@TheMatchMinute_) October 5, 2026




























































