Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ESPN-ի կողմից հրապարակված տեսանյութում նշել է Իսպանիայի Լա լիգայի ներկայիս հինգ լավագույն ֆուտբոլիստներին:
Առաջին հորիզոնականում Իբրահիմովիչը նշել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին: Երկրորդ տեղը Իբրան հատկացրել է Մադրիդի «Ռեալի» գոլահար Կիլիան Մբապեին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վինիսիուս Ժունիորը։ Չորրորդ տեղում կատալոնական ակումբի ներկայիս հարձակման գծի առաջատար Ռաֆինյան է, իսկ լավագույնների հնգյակը եզրափակում է մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության յոթ տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է 21 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար Մադրիդի «Ատլետիկոն» ու «Բետիսը», որոնք ունեն 16-ական միավոր: Մադրիդի «Ռեալը» 15 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:






















































