Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտոնական էջի հետևորդների թիվը նվազել է ավելի քան 2 միլիոնով այն բանից հետո, երբ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով լքեց ազգային թիմի ճամբարը։
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, պորտուգալացի մասնագետը խախտել էր ֆուտբոլիստի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և նրան խաղադաշտ դուրս չէր բերել Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Նորվեգիայի դեմ կայացած խաղում (2-1):
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Պորտուգալիայի հավաքականի էջն Instagram-ում ունի 22,9 միլիոն հետևորդ։ Նշենք, որ մինչև Ռոնալդուի և Ժեզուշի միջև ծագած կոնֆլիկտը պորտուգալական թիմի էջին բաժանորդագրված էր ավելի քան 25 միլիոն օգտատեր։
Հիշեցնենք, որ մարզչի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Ռոնալդուն նախ բոյկոտել էր հավաքականի մարզումները, ապա ընդհանրապես հեռացել թիմից։ Առանց Կրիշտիանուի անցկացրած առաջին խաղում պորտուգալացիները 4-2 հաշվով առավելության են հասել Դանիայի ընտրանու նկատմամբ։

























































