Transfermarkt-ը թարմացրել է Բունդեսլիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների վերաբերյալ իր տվյալները: «Բավարիա Մյունխենի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն սահմանել է Բունդեսլիգայի նոր ռեկորդ։
24-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը բարձրացել է 10 միլիոն եվրոյով՝ այժմ կազմելով 180 միլիոն եվրո: Օլիսեն գերազանցում է իր սեփական ռեկորդը՝ 170 միլիոն եվրո, որը սահմանվել էր Աշխարհի առաջնությունից հետո: Օլիսեից առաջ Բունդեսլիգայի ռեկորդը 150 միլիոն եվրոյով պատկանում էր Էրլինգ Հալանդին։
Այս մրցաշրջանում Օլիսեն ինը պաշտոնական հանդիպմանը խփել է ինը գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում: «Բավարիայի» կազմում ֆրանսիացին խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Օլիսեն «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների շարքում է։
Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը.





























































