«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը վնասվածք է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականի ճամբարում։
29-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր Ավստրալիայի դեմ խաղի առաջին կեսից հետո։ Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, հարձակվողը խուսափել է լուրջ վնասվածքից, սակայն նրա մոտ մկանային այտուց է ախտորոշվել։ Իսպանական Sport պարբերականի տեղեկություններով՝ «Բարսելոնայում» հանգիստ են Ռաֆինյայի հարցում. նա անձամբ է հասկացրել, որ վնասվածքը լուրջ չէ, իսկ փոխարինումն ընդամենը նախազգուշական քայլ է եղել։ Եթե անկանխատեսելի ոչինչ չպատահի, «կապտանռնագույնների» ավագը կկարողանա մասնակցել Լա լիգայի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսված «Խետաֆեի» դեմ խաղին։
Հավելենք, որ Ռաֆինյան ակումբի պահանջով ժամկետից շուտ լքել է Բրազիլիայի հավաքականի ճամբարը։ Առաջիկայում ֆուտբոլիստը լրացուցիչ բուժզննում կանցնի։




























































