Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեկնաբանել է Ազգերի լիգայի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած հանդիպմանը Կրիշտիանու Ռոնալդուին խաղադաշտ դուրս չբերելու իր որոշումը։
Ավելի վաղ Ժեզուշը պարզաբանել էր, որ ի սկզբանե նախատեսում էր 41-ամյա հարձակվողին դաշտ դուրս բերել խաղի վերջին 30 րոպեներին, սակայն հանդիպման ընթացքը ստիպել է իրեն փոխել որոշումը։
«Ես կարող եմ ցանկացած բան խոստանալ։ Ես եմ մարզիչը։ Ես ասել էի ֆուտբոլիստին, որ նա մնալու է պահեստայինների նստարանին։ Եթե ինձ պետք լինի, որ նա խաղա 30 րոպե, ուրեմն դուրս կգա դաշտ։ Եթե ոչ՝ չի խաղա։ Ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի փոխի իմ որոշումները։ Ո՛չ նա, ո՛չ էլ որևէ այլ մեկը ֆուտբոլում։ Անգամ նախագահը։ Երբե՛ք և ոչ մի դեպքում»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում պորտուգալական Record-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Նորվեգիայի դեմ ողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին, իսկ Պորտուգալիան հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
























































