Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը՝ realmadrid.com-ը, 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաշատ այցելվող ֆուտբոլային ակումբի կայքը։ Տվյալները ներկայացրել է SimilarWeb վերլուծական ընկերությունը։
Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կայքը միջինում ամսական ունեցել է 8,7 միլիոն այց։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 86 միլիոն եզակի օգտատեր, ավելի քան 162 միլիոն սեսիա և 449 միլիոն եզակի էջադիտում։
Կայքի այցելությունների 78%-ը կատարվել է բջջային սարքերով, իսկ այցելուների 28%-ը 25-34 տարեկան օգտատերերն են։ Կայքը հասանելի է ութ լեզվով՝ իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, ճապոներեն, չինարեն և արաբերեն։
Ամսական միջին այցելությունների ցուցանիշով լավագույն տասնյակում «Ռեալին» հաջորդում են «Լիվերպուլը»՝ 7,9 միլիոն, «Արսենալը»՝ 7,8 միլիոն, «Բարսելոնան»՝ 7,6 միլիոն և «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 5,4 միլիոն։
Առաջին տասնյակը հետևյալն է.
1. Ռեալ Մադրիդ՝ ամսական միջինը 8.7 միլիոն այցելություն;
2. Լիվերպուլ՝ 7.9 միլիոն;
3. Արսենալ՝ 7.8 միլիոն;
4. Բարսելոնա՝ 7.6 միլիոն;
5. Մանչեսթեր Յունայթեդ՝ 5.4 միլիոն;
6. Բավարիա՝ 4.8 միլիոն;
7. Չելսի՝ 4.8 միլիոն;
8. Մանչեսթեր Սիթի՝ 3.2 միլիոն;
9. ՊՍԺ՝ 2.7 միլիոն;
10. Ինտեր Միլան՝ 2.6 միլիոն:
























































