ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 27-ին կայացավ A լիգայի 2-րդ խմբի Դանիա-Ուելս հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Դանիացի Պատրիկ Դորգուն վնասվածք ստացավ հանդիպման ժամանակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգերը ստիպված եղավ լքել խաղադաշտը 30-րդ րոպեին և նրան փոխարինեց ֆրանսիական «Ռեյմսից» Մոհամեդ Դորամին։
Երկրորդ խաղակեսում՝ 53-րդ րոպեին, Ռասմուս Հոյլունդը առաջ մղեց տանտերերին հաշվի մեջ՝ աչքի ընկնելով Դամսգորի փոխանցումից։ Սակայն հետո գոլը գրանցվեց որպես ինքնագոլ՝ Բեն Դեյվիսի անվան դիմաց։ 66-րդ րոպեին դանիացիների առավելությունը կրկնապատկեց Գուստավ Իսակսենը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս խմբի մյուս՝ Նորվեգիա-Պորտուգալիա հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Մրցաշարային աղյուսակն այս պահին․
Նշենք, որ զուգահեռաբար ընթացող B Լիգայի խաղում Ավստրիան 3-1 հաշվով հաղթեց Կոսովոյի թիմին։ Ավստրիացիների կազմում աչքի ընկան Աֆենգրուբերը, Ադամուն և Չուկվուեմեկան, Կոսովոյի կազմում՝ Ժեգրովան։ Ավստրիան տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը։
























































