Աֆրիկայի Ազգերի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում Մոզամբիկի հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Սենեգալի թիմի հետ՝ 1-1։
Նիկոլաս Ջեքսոնի գոլին տանտերերը պատասխանել են Կատամոյի գոլով, որին օգնեց աչքի ընկնել «Փյունիկի» ֆուտբոլիստ Վիտին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպմանը Մոզամբիկի հավաքականի կազմում ամբողջությամ մասնակցել է նաև «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Բրունո Վիլսոնը, ով նորամուտը նշեց հավաքականում։
Վիտին փոխարինվել է 66-րդ րոպեին։
Մոզամբիկի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 29-ին․ մրցակիցը Սուդանի հավաքականն է։




























































