Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացել է Ավստրալիայի և Բրազիլիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 68-րդ րոպեին բացել է ավստրալացիների հարձակվող Նեստորի Իրանկունդան։ Բրազիլացիներին հաջողվել է պարտությունից խուսափել միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+5-րդ րոպեին Ռաֆինյայի փոխանցումից հետո աչքի է ընկել Ռայանը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Հատկանշական է, որ ֆուտբոլի պատմության ընթացքում այս հավաքականները մինչ օրս հանդիպել էին ընդամենը երեք անգամ (երկու ընկերական խաղ և մեկ հանդիպում 2006 թվականի Աշխարհի առաջնությունում)։
Բոլոր երեք դիմակայություններում էլ նախկինում հաղթել էր Բրազիլիան՝ 12։0 ընդհանուր հաշվով, ինչը նշանակում է, որ այս ոչ-ոքին Ավստրալիայի համար կարելի է պատմական համարել։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































