«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան ստանձնել է Բրազիլիայի հավաքականի 10 համարի մարզաշապիկը 2030 թվականի աշխարհի առաջնության նոր ընտրական ցիկլի մեկնարկին:
Նա ժառանգում է այս խաղահամարը Նեյմարից, ով միջազգային կարիերան ավարտելու որոշում է կայացրել: Նախկինում՝ 2026 թվականի ԱԱ-ի ժամանակ, Ռաֆինյան կրում էր 11 համարը: Բրազիլիայի հավաքականում 10 համարի ներքո հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռոնալդինյոն, Ռիվալդոն, Կական, Օսկարն ու Վիլիանը:
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է ֆուտբոլիստների խաղահամարներն առաջիկա ընկերական հանդիպումների համար: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև այլ ֆուտբոլիստների մոտ. Մատեուս Կունյայի բացակայության պայմաններում 9 համարը բաժին է հասել Էնդրիկին, վնասվածքից ապաքինված Էստևաոն ստացել է 11 համարը (նախկինում՝ 20), իսկ Դուգլաս Սանտոսը նախկին 16-ի փոխարեն հանդես կգա 6 համարի ներքո: Դարպասապահներից 1 համարը կրելու է Հուգո Սոուզան:



























































