Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հավանականության մասին։
41-ամյա ֆուտբոլիստը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր համար։
«Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար։ Հնարավոր է։ Կտեսնենք։ Դա կախված է նաև նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի օրգանիզմս։ Բայց ես իսկապես հստակ որոշում չունեմ։ Խոսում եմ ի սրտե»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ չնայած մամուլում շրջանառվող ասեկոսեներին՝ Ռոնալդուն որոշեց չավարտել միջազգային կարիերան Պորտուգալիայի հավաքականում աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։
Հավելենք նաև, որ իր փառահեղ կարիերայի ընթացքում պորտուգալացի աստղը 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։



























































