Լոնդոնի «Արսենալը» մտադիր է լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը՝ աչքի տակ ունենալով երկու երիտասարդ ֆուտբոլիստների: Այս մասին հաղորդում է Football London պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործների» տրանսֆերային ցուցակում հայտնվել են «Բորնմուտի» 20-ամյա հարձակվող Էլի Ժունիոր Կրուպին և «Բրենտֆորդի» 24-ամյա վինգեր Կևին Շադեն:
Ավելի վաղ հեղինակավոր լրագրող Դևիդ Օրնշտեյնը հայտնել էր, որ «Բորնմուտը» պատրաստ է բաժանվել իր հեռանկարային խաղացողից 115 միլիոն եվրոյի դիմաց: Ինչ վերաբերում է Շադեին, ապա, ըստ Football Transfers-ի, «Բրենտֆորդը» նրան կվաճառի միայն ակումբի պատմության համար ռեկորդային գումարով: Այդպիսով, լոնդոնյան ակումբը ստիպված կլինի ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 75 միլիոն եվրո:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շադեն բոլոր մրցաշարերում հասցրել է անցկացնել 6 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Ինչ վերաբերում է Կրուպիին, ապա նա այս մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել:



























































