Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ (1-0)։
Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման միակ և հաղթական գոլը խփվեց երկրորդ խաղակեսում՝ 70-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մաքսիմիլիան Բեյերը։
Այս հաղթանակի շնորհիվ դորտմունդցիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 12-ի և շարունակում են այս պահին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Շտուտգարտը» 3 միավորով գտնվում է 14-րդ տեղում։
GOAL : MAXIMILIAN BEIER ⚽
MAXIMILIAN BEIER HAS OPENED THE SCORING FOR DORTMUND!
STUTTGART 0–1 DORTMUND #BUNDESLIGA #VFBBVB pic.twitter.com/rR2GK4pYHD
— (@aurafooty) September 19, 2026
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































