«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի 1/16-րդ փուլում սեփական հարկի տակ գերվստահ հաղթանակ տոնեց «Նորվիչի» նկատմամբ՝ 5-0 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆլոյդ Սամբան դուբլ ձևակերպեց «Սիթիի» կազմում իր նորամուտի խաղում։ 17-ամյա ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը 29-րդ րոպեին և խփեց իր թիմի չորրորդ գոլը խաղի 54-րդ րոպեին։
Գոլերով աչքի ընկան նաև Շերկին, Ռայան Մակայդուն ու Ալան Էլիասը․ վերջինս ևս իր նորամուտը նշեց գոլով և գոլային փոխանցմամբ մանչեսթերյան ակումբի կազմում։
1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի «Բրայթոնը»։
Հանդիպման գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։


























































