Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած Ալվարո Մորատայի և նրա կնոջ՝ Ալիչե Կամպելոյի ընտանեկան կյանքը վերջին տարիներին լուրջ փորձությունների է ենթարկվել։
Զույգը երկու անգամ բաժանվել է և 2024 թվականի օգոստոսին պաշտոնապես ամուսնալուծվել, սակայն նախորդ տարվա հունիսին վերջնականապես հաշտվել է։ Նրանք այդ քայլին են գնացել հանուն իրենց չորս երեխաների։
Այժմ, կարծես թե, Ալիչեն որոշել է մոռանալ դժվարին ժամանակներն ու պատրաստ է երկրորդ անգամ ամուսնանալ հարձակվողի հետ։ Այս մասին նա պատմել է Մադրիդում կայացած Ֆորմուլա 1-ի գովազդային միջոցառման ժամանակ։ Նշվում է, որ եթե նոր արարողությունը կայանա, այն էապես կտարբերվի 2017 թվականի հունիսի 17-ին Վենետիկում տեղի ունեցած ճոխ հարսանիքից, որին նորապսակները հրավիրել էին ավելի քան 400 հյուրի։
«Ես կցանկանայի դա անել, բայց շատ ավելի քիչ մարդկանցով։ Միայն ամենամտերիմների հետ, ովքեր աջակցել են մեզ վերջին մի քանի տարիներին։ Դա կլինի շատ անձնական և մեր երեխաների հետ կապված միջոցառում։ Ինչպես ցանկացած ամուսնության մեջ, լինում են լավ և վատ պահեր, բայց կարևորն այն է, որ մենք շարունակում ենք միասին լինել»,- բացատրել է Ալիչեն։
Հավելենք, որ այս ամռանը Մորատան ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ։ Ներկայումս հարձակվողը հանդես է գալիս Իսպանիայի մայրաքաղաքի հարավային արվարձանը ներկայացնող «Լեգանես» ակումբում։




























































