Իտալական «Կոմոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալը համարում է իր կարիերայի գլխավոր սխալը։
««Ատլետիկոյից» հեռանալու որոշումը դարձավ իմ ամենամեծ սխալը։ Ես կարիերայիս ընթացքում նվաճած բոլոր տիտղոսները կփոխանակեի «Ատլետիկոյի» հետ նվաճած մեկ տիտղոսի հետ։ Սա մի ակումբ է, որն ես սիրում եմ, և որտեղ ես շատ երջանիկ էի»,- Մորատայի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ Մորատան «Ատլետիկոյից» հեռացել է 2024 թվականին՝ տեղափոխվելով «Միլան»։ Մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 154 խաղում հարձակվողը դարձել է 58 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի «Ատլետիկոյից», «Կոմոյից» և «Միլանից», Մորատան հանդես է եկել նաև «Յուվենտուսում», «Չելսիում», «Ռեալում» և «Գալաթասարայում»։
Հավելենք, որ Մորատան չի հրավիրվել Իսպանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը։



























































