Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հույս է հայտնել, որ ֆուտբոլը շուտով վերադառնալու է։
«Հույս ունեմ, որ շուտով կկարողանանք ֆուտբոլ դիտել։ Մենք թույլ ենք տվել անհատական մարզումների անցկացումը։ Հույս ունենք, որ շուտով կկարողանանք ֆուտբոլ դիտել, սակայն այդ հարցը թողնում ենք ֆեդերացիայի և լիգայի ղեկավարության հայեցողությանը։
Ակնհայտ է, որ ֆուտբոլը ավելի շուտ կտեսնենք հեռուստացույցով, քան ստադիոնից։ Մենք մեկ քայլ հետ կկատարենք, եթե զգանք, որ շտապել ենք»,-Սանչեսի խոսքն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մադրիդի «Ռեալը» մարզումները վերսկսելու է մայիսի 11-ին։

























































