Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարությամբ է հանդես եկել։
Իսպանիայի գործադիր մարմնի ղեկավարը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից բոլոր մարզիկները կարող են վերսկսել մարզումները։ Սկզբնական շրջանում նրանք մարզվելու են անհատական ծրագրով։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Իսպանական ակումբներից Մադրիդի «Ռեալը» նախատեսում է մայիսի 4-ին վերսկսել մարզումները։

























































