Այսօր՝ օգոստոսի 28-ին Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացան իրենց մրցակիցներին։
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ լիգայի փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։
✅ Վիճակահանության արդյունքները բոլոր թիմերի համար
Առաջին զամբյուղ

Երկրորդ զամբյուղ

Երրորդ զամբյուղ
նյութը լրացվում է․․․
Չորրորդ զամբյուղ
նյութը լրացվում է․․․
Խաղացանկի հրապարակումը
Վիճակահանությունից անմիջապես հետո պարզ դարձան մրցակիցները, սակայն հանդիպումների ստույգ ժամանակացույցը կհրապարակվի ոչ ուշ, քան շաբաթ օրը (օգոստոսի 29-ին): Ավանդույթի համաձայն՝ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրը կձգվի երեք օր (երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի): Մնացած տուրերը կանցկացվեն երկու օրվա ընթացքում, բացառությամբ վերջին տուրի, երբ բոլոր հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ:
Տուր 1. 8-10 սեպտեմբերի, 2026 թ.
Տուր 2. 13-14 հոկտեմբերի, 2026 թ.
Տուր 3. 20-21 հոկտեմբերի, 2026 թ.
Տուր 4. 3-4 նոյեմբերի, 2026 թ.
Տուր 5. 24-25 նոյեմբերի, 2026 թ.
Տուր 6. 8-9 դեկտեմբերի, 2026 թ.
Տուր 7. 19-20 հունվարի, 2027 թ.
Տուր 8. 27 հունվարի, 2027 թ.
























































