Լեհաստանում մեկնարկել է ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցումային առաջին օրը բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը։ Հայ ըմբիշը եզրափակչում 7-0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին:
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվել է եզրափակչում և դարձել 2-րդ մրցանակակիր: 72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեդալ չեն նվաճել:
Տեսանյութը՝ ստորև․




























































