Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անկեղծացել է՝ պատմելով, թե ինչպես է ընդամենը մեկ անկեղծ զրույցի շնորհիվ համոզել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին մնալ ակումբում։ Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Լոնդոնի «Արսենալը»։
«Ես գիտեմ, որ Վինին սիրում է «Ռեալը»։ Ես նրան ասացի. «Լսի՛ր, ո՞ւր ես պատրաստվում գնալ։ Դու քո ողջ կարիերայի ընթացքում խաղացել ես միայն Բրազիլիայում և «Ռեալում»։ Դու ուրիշ ոչինչ չգիտես։ Դու իսկապես կհասկանաս, թե ինչ է «Ռեալը», միայն Մադրիդից հեռանալուց հետո։ Եվ հաստատ կզղջաս։ Նրան խորհուրդ տվեցի՝ մի՛ հեռացիր, նման քայլի գնալ արժե»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն են մեջբերում El Chiringuito TV-ն։
Նշենք, որ զրույցն արդյունք է տվել. Վինիսիուս Ժունիորը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «արքայական» ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2032 թվականը։


























































