Օգոստոսի 16-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Երեկ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով առավելության հասավ վրացի մրցակցի նկատմամբ ու այսօր գոտեմարտեց ոսկե մեդալի համար։
Սամվելը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն։
Երեկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակիչում 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի մրցակցին ու այսօր ևս կպայքարի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու համար:



























































