Օգոստոսի 16-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
77 կգ քաշային Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով առավելության հասավ վրացի մրցակցի նկատմամբ ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։
87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակիչում 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի մրցակցին ու վաղը կպայքարի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու համար:
130 կգ Սեյրան Կիրակոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ հնարավորություն ստանալով պայքարել բրոնզե մեդալի համար։


























































