Սլովակիայի մայրաքաղաքում այսօր տրվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկը:
Ստուգատեսն անցկացվելու է օգոստոսի 16-ից 23-ը, իսկ մրցաշարային առաջին օրերն ավանդաբար տրամադրված են հունահռոմեական ոճի ըմբիշներին. նրանք իրենց ուժերը կչափեն օգոստոսի 16-ից 19-ը։
Մրցումների առաջին օրը՝ օգոստոսի 16-ին, մեդալների համար պայքարի մեջ կմտնեն 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականից առաջինը մրցագորգ դուրս կգան և չեմպիոնության համար պայքարը կսկսեն մեր չորս ներկայացուցիչները։
Այսօր իրենց գոտեմարտերը կանցկացնեն հետևյալ ըմբիշները.
- Ալեքս Մարգարյան (63 կգ)
- Սամվել Տերտերյան (77 կգ)
- Յուրիկ Պետրոսյան (87 կգ)
- Սեյրան Կիրակոսյան (130 կգ)




























































