2026/2027 մրցաշրջանին ընդառաջ կայացած ընկերական խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը չափել է իտալական «Միլանի» հետ։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Տարչինսկի Արենա» ստադիոնում անցկացված գոլառատ և դիտարժան հանդիպումն ավարտվել է միլանցիների՝ 4։2 հաշվով հաղթանակով։
Հանդիպումը բավականին ակտիվ են սկսել «կարմիր սատանաները»։ Արդեն 2-րդ րոպեին անգլիական ակումբի պաշտպան Հարի Մագուայերը բացել է հաշիվը, սակայն 37-րդ րոպեին Սամու Չուկվեզեն վերականգնել է հավասարությունը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, պաշտպան Պատրիկ Դորգուն կրկին առաջ է մղել մանկունիացիներին։
Այնուամենայնիվ, «Միլանը» ոչ միայն կարողացել է հետ բերել կորցրածը, այլև հիանալի քամբեք է ձևակերպել։ 58-րդ րոպեին Ալֆաջո Սիսեն հավասարեցրել է հաշիվը, իսկ 68-րդ րոպեին Գոնսալու Ռամուշը հաշվի մեջ առաջ է մղել արդեն իտալական ակումբին։
Խաղի վերջակետը 72-րդ րոպեին դրել է Ռուբեն Լոֆտուս-Չիկը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վերադարձել է կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած վարձակալությունից, դաշտ է դուրս եկել 61-րդ րոպեին՝ փոխարինման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Նախորդ ընկերական հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Լիդսին» (1:1, 5:4), իսկ «Միլանը» ծանր պարտություն էր կրել «Չելսիից» (0:3)։
2026/2027 մրցաշրջանին ընդառաջ կայացած ընկերական խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը չափել է իտալական «Միլանի» հետ։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Տարչինսկի Արենա» ստադիոնում անցկացված գոլառատ և դիտարժան հանդիպումն ավարտվել է միլանցիների՝ 4։2 հաշվով հաղթանակով։
Հանդիպումը բավականին ակտիվ են սկսել «կարմիր սատանաները»։ Արդեն 2-րդ րոպեին անգլիական ակումբի պաշտպան Հարի Մագուայերը բացել է հաշիվը, սակայն 37-րդ րոպեին Սամու Չուկվեզեն վերականգնել է հավասարությունը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, պաշտպան Պատրիկ Դորգուն կրկին առաջ է մղել մանկունիացիներին։ Այնուամենայնիվ, «Միլանը» ոչ միայն կարողացել է հետ բերել կորցրածը, այլև հիանալի քամբեք է ձևակերպել։ 58-րդ րոպեին Ալֆաջո Սիսեն հավասարեցրել է հաշիվը, իսկ 68-րդ րոպեին Գոնսալու Ռամուշը հաշվի մեջ առաջ է մղել արդեն իտալական ակումբին։ Խաղի վերջակետը 72-րդ րոպեին դրել է Ռուբեն Լոֆտուս-Չիկը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վերադարձել է կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած վարձակալությունից, դաշտ է դուրս եկել 61-րդ րոպեին՝ փոխարինման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Նախորդ ընկերական հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Լիդսին» (1:1, 5:4), իսկ «Միլանը» ծանր պարտություն էր կրել «Չելսիից» (0:3)։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































