Մայքլ Կարիկը նոր կիսապաշտպան է գտել «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետն ակումբի ղեկավարությանը խնդրել է պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։ Նա ֆրանսիացի ֆուտբոլիստին համարում է «իդեալական տրանսֆերային թիրախ»։ Նշվում է, որ «կարմիր սատանաներն» արդեն առաջին կապն են հաստատել խաղացողի հետ։
Հավելենք, որ Էդուարդո Կամավինգայի գործող պայմանագրի ժամկեը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։



























































