Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմից» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տեղափոխության մասին։ 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ներքնակագործները» 2022 թվականի աշխարհի չեմպիոնի տրանսֆերի դիմաց կվճարեն 40 միլիոն եվրո, իսկ անգլիական ակումբը կպահպանի ֆուտբոլիստի հետագա վաճառքի գումարի 15 տոկոսի իրավունքը։
Նշենք, որ Ռոմերոն «Տոտենհեմի» գույները պաշտպանում էր 2022 թվականի ամառվանից։ Այդ ընթացքում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 156 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։


























































