«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Տելեգրամի իր պաշտոնական ալիքում արձագանքել է իր սան, «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հաղթական գոլին Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 1-ին տուրի «Ալ Դիրիայի» դեմ խաղում (1:0):
Այդ գնդակն անդրանիկն էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար սաուդյան ակումբի մարզաշապիկով անցկացրած պաշտոնական նորամուտի հանդիպմանը։
«Էդո, որքա՜ն լավն ես դու։ Առաջին խաղը «Ալ-Ահլիի» կազմում, իսկույն նորամուտի գոլ և հաղթանակ Սաուդյան Արաբիայի առաջնության մեկնարկային տուրում։ Մեր թոփը»,- նշված է «Կրասնոդարի» հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել էր հայ կիսապաշտպանի տեղափոխությունը։ Սպերցյանը ռուսական ակումբի գլխավոր թիմում հանդես էր գալիս 2021 թվականից՝ 185 պաշտոնական խաղում դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։























































