Մադրիդի «Ռեալն» այս ամառ մտադիր չէ բաժանվել Օրելիեն Չուամենիից, Էդուարդո Կամավինգայից և Ֆեդերիկո Վալվերդեից։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, թեև ընթացիկ տրանսֆերային պատուհանում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում երկու ֆրանսիացիների հնարավոր հեռանալու մասին, «սերուցքայինները» որոշել են պահել նրանց և հրաժարվել են որևէ տեսակի բանակցություն վարելուց։ Մասնավորապես, Չուամենիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին Անգլիայում, սակայն ֆուտբոլիստն անհրաժեշտ է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։
Աղբյուրի պնդմամբ՝ հարցումներ են եղել նաև թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեի վերաբերյալ։ Սակայն ուրուգվայցու տրանսֆերի հնարավորությունն իսպառ բացառվում է. ֆուտբոլիստն ինքը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում այլ ակումբների հետ բանակցելու հարցում։
Նշենք, որ Transfermarkt-ը Չուամենիի և Կամավինգայի տրանսֆերային արժեքները գնահատում է համապատասխանաբար 70 և 50 միլիոն եվրո, իսկ Վալվերդեինը՝ 90 միլիոն եվրո։

























































